Լավագույնը՝ 5-րդ տարին անընդմեջ

Փետրվարի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի ներկայացոցիչներ և բազմաթիվ երիտասարդներ: Հոբելյանական 15-րդ մրցաակաբաշխության արդյուքնեով մցանաների արժանացան 2015 թվականի ընթացքում իենց գործունեությամբ երիտասարդական ոլորտում աչքի ընկած կառույցներն ու   գործիչները:

Մրցույթի արդյունքներով ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հինգերորդ տարին անընդմեջ   հաղթող ճանաչվեց  «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում և արժանացավ «Հայկյան» մրցանակի:

«Արդեն 5-րդ տարին անընդմեջ մենք արժանանում ենք այս մրցանակին, որը ոչ թե անհատների, այլ ամբողջ կառույցի հաղթանակն է, և 5-րդ տարին անընդմեջ նման պատվի արժանանալը մեզ ավելի է պարտավորեցնում առաջիկայում նոր ու թերևս նախկինում անհնարին թվացող ծրագրերի իականացման համար»,-ստանալով մրցանակը իր ելույթում նշեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

Այս մրցանակով ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը կերտեց պատմական բացառիկ ռեկորդ, քանզի նախորդ 15 տարիների ընթացքում դեռևս ոչ մի կառույց չէր արձանագրել նման  ցուցանիշ:

Շնորհավորում ենք բոորիս այս  փայլուն հաղթանակի կապակցությամբ,  մաթում նորանոր հաջղություններ, միասնականություն ու կամք մեր ծրագերն ու գաղափարները իրագործելու ճանապարհին: Եվ ինչպես երեկ՝ ուշ երեկոյան կատակում էին ուսխորհրդականները՝ 5-ը լավ թիվ է սկսելու համար:

12421496_1098553916862793_333737440_n