Արտաքին կապերի

    Արտաքին կապերի հանձնաժողովը կապեր է հաստատում ինչպես բուհի ներսում գտնվող կառույցների հետ, այնպես էլ բուհից դուրս: Համագործակցում է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ: Այս հանձնաժողովը նպաստում է ուսանողների շփման շրջանակների մեծացմանը: Կազմակերպվում են տարբեր խորագրերով միջբուհական ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, ակցիաներ և այլն: Ուսանողական խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ բուհի հարյուրավոր ուսանողներ ողջ տարվա ընթացքում հնարավորություն են ունենում այցելելու ՀՀ ԿԲ, ինչպես նաև տարբեր արտադրական ձեռնարկություններ, այդ թվում ` «Բեկոն» մսամթերքի կոմբինատ, «Coca-Cola» զովացուցիչ ըմպելիքների, ինչպես նաև «Կիլիկիա» գարեջրի գործարաններ, և տեղում ծանոթանալու արտադրության կազմակերպման գործընթացին: Այս հանձնաժողովի կազմում ձևավորվել և արդեն իսկ ակտիվորեն գործում է Անգլախոսների ակումբը` իր շուրջը հավաքելով խոսակցական անգլերենի մակարդակը բարելավել ցանկացող հարյուրավոր  ուսանողների:

2017թ-ից հանձնաժողովի նախագահը Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Էլմիրա Մուրադյանը: