Գործունեություն

Ուսանողական խորհուրդը ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարման մարմին է, որի գործունեությունը սահմանվում է ՀՀ օրենքների և համալսարանի կանոնադրության հիման վրա: Նրա նպատակներն են`

  1. Ուսանողական շահերի և իրավուքների պաշտպանությունը 
  2. Ուսանողների ազատ ժամանցի կազմակերպումը 
  3. Ռազմահայրենասիրական դաստիարակությունը 
  4. Ուսումնակրթական և գիտական ոլորտում աշխատանքների ծավալում 
  5. Մարզական միջոցառումների իրականացում 
  6. Ուսանող-դասախոս հարաբերությունների միջև միջանկյալ օղակի դերի կատարում 
  7. Ուսանողներին ինֆորմացիոն բնույթի տեղեկատվության ապահովում 
  8. Ուսանողության շահերի ներկայացում` բուհական և արտաբուհական ասպարեզում:

Իր ստեղծման պահից մինչև այժմ Ուսանողական խորհուրդը կազմակերպել է բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ խմբերի`

  1. Ավանդական դարձած միջոցառումներ 
  2. Ոչ ավանդական միջոցառումներ

Ավանդական միջոցառումները այն միջոցառումներն են, որոնք Ուխ-ի ստեղծման պահից մինչ այժմ պարբերաբար իրականացվում են և կրում են շարունական բնույթ: Դրանք նաև այն միջոցառումներն են, որոնք պարզապես դարձել են ավանդական: Ավանդական դարձած միջոցառումների շարքում իրենց ուրույն տեղը ունեն «Ուսանողական աշուն», «Ուսանողական գարուն» և «Ուսանողական ամառ» մարզամշակութային մրցույթ-փառատոններ: Այս մրցույթ-փառատոններն իրագործվել են դեռ Ուխ-ի ստեղծման պահից սկսած: Այս միջոցառումների ընթացքում ուսանողները փորձում են միմյանց հետ մրցել հումորի, երաժշտության, պարի և ասմունքի ասպարեզում: Մրցույթ-փառատոնների ընթացքում հաղթողները պարգևատրվում են մրցանակներով և պատվոգրերով: Այս միջոցառումները ուսանողներին ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս ինքնահաստատվել և կայանալ ու ուսանողական կյանքը դարձնել էլ ավելի հետաքրքիր և բազմաբովանդակ: «Ուսանողական ամառ» մրցույթ-փառատոնը անց է կացվում յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսին Դիլիջան քաղաքում գտնվող և բուհին պատկանող  «ՏՆՏԵՍԱԳԵՏ» մարզաառողջարանային ճամբարում: Մրցույթ-փառատոնի ընթացքում ֆակուլտետային ուսանողական խորհուրդներից ձևավորված ջոկատները,որոնք կրում են մեր ազգի նվիրյալների անունները, միմյանց հետ մրցում են սպորտային, մշակութային և ինտելեկտուալ`  թվով 11 մրցույթներում: Մրցույթ-փառատոնը եզրափակվում է հրաշալի գալա համերգով, որին մասնակցում են հայկական էստրադայի աստղեր, մեծ թվով հյուրեր, ինչպես բուհից, այնպես էլ բուհից դուրս: Այս միջոցառումը  միտված է ուսանողներին պարգևել գեղեցիկ հուշերով և անմոռանալի ակնթարթներով լի ամառային հանգիստ:

Ուսումնագիտական հանձնաժողովը կազմակերպում է նաևներբուհական օլիմպիադաներ: Նման օլիմպիադաները տեղի են ունենում մի քանի փուլերով  և միայն վերջին փուլում հաղթող ուսանողները պարգևատրվում են նյութական և թանկարժեք նվերներով: Սկզբում տեղի են ունենում ներֆակուլտետային օլիմպիադաներ, իսկ այնուհետև` միջֆակուլտետային: Աստիճանաբար, օլիմպիադաներով հետաքրքրվող ուսանողների թվաքանակը ավելանում է, ինչը խոսում է նաև այն մասին, որը ուսանողական խորհուրդը կարողանում է հաջողությամբ իրագործել ոչ միայն մշակութային, այլև կրթական և ուսումնական միջոցառումներ:  Պետք է նաև նշել, որ 2003թ.-ից սկսած ներբուհական առարկայական օլիմպիադան տեղի է ունենում համակարգչային տարբերակով: Ուսումնագիտական հանձնաժողովը 2010թ.-ին կազմակերպեց  «ՀՊՏՀ գավաթ»անունը միջբուահական  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որը այսուհետև կդառնա ավանդական, իսկ արդեն ավանդական ներբուհական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը անց է կացվում աշուն-գարուն խաղաշրջանով: Կազմակերպվում է նաև «Ռիսկային կապիտալ» ինտելեկտուալ և«Բորսա»տնտեսագիտական խաղ-մրցույթները:

«Մամուլի և լրատվության» հանձնաժողովը իրականացնում է «Էկոնոմ plus» ուսանողական ամսաթերթի հրատարակումը: :  Թերթի նպատակը և ստեղծման պատճառն է արտացոլել, լույս սփռել, քննադատել ու ինքնաքննադատել ուսանողների կյանքն ու ուսումը, վարքն ու բարքը, բացահայտել բուհում առկա խնդիրներն ու բացերը, որպեսզի ուսանողի խոսքը լինի լսելի:  «Էկոնոմ plus» — ի նպատակն է նաև ներկայացնել ու լուսաբանել այն բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումները, որը իրականցնում է ուսանողական խորհուրդը:

Ավանդական են դարձել բարեգործական այցերը Հայաստանի տարբեր քաղաքաներում գտնվող մանկատներ և ծերանոցներ: Այցերի ընթացքում ուսանողները մանկատան երեխաներին  և ծերանոցներում ապրող մեծահասակներին են նվիրաբերում կենցաղային իրեր, հիգիենայի պարագաներ, սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Այցելությունների նպատակն է մեկ օր անցկացնել երեխաների և մեծահասկաների հետ, թեթևացնել նրանց կյանքը, ուրախացնել նրանց, որպեսզի նրանք երբեք չմտածեն, որ մենակ են, լքված հասարակության կողմից:

Ուսանողական խորհուրդը բացի ավանդական դարձած միջոցառումներից իրականացնում է նաև այլ` ոչ ավանդական միջոցառումներ: Այս տեսակ միջոցառումների շարքին են դասվում այն միջոցառումներ, որոնք կազմակերպվում են ժամանակի պահանջով, պահի թելադրանքով, որոնք միտված են ուսանողների ինքանդրսևորմանը և ինքնակայացմանը, նրա հետաքրքիր և ազատ ժամանցի կազմակեչպմանը և, իհարկե, հայի արժեքային համակարգի արժևորմանը և պահպանմանը: Այս միջոցառումների շարքին են դասվում ֆակուլտատյին ուսանողական խորհուրդների և «Нар-Хоз» գրական և թատեական ստուդիայի  կողմից կազմակերպվող բազմաթիվհուշ-ցերկույթները, որոնք նվիրված են մեր ազգի Մեծերին, հասարակական-քաղաքական գործիչներին: Կազմակերպվում են պետական  տոններին և հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ:

Կազմակերպվում և անց է կացվում «Հայրենիքը սկսվում է բնությունից» և «Ճանաչե’նք մեր հայրենիքը»խորագրերը կրող արշավներ և ուխտագնացություններ, որի ընթացքում ուսաողները լինում են  Հայսատանի բնության գեղատեսիլ վայրերում, պատմական և հնագիտական տարածքներում, վանական համալիրներում: