Լրատվության և հասարակայնության հետ կապերի

«Լրատվության և հասարակայնության հետ կապերի» հանձնաժողովը զբաղվում է համալսարանակն առօրյայի, ուսանողության խնդիրների և Ուսանողական խորհրդի կողմից իրականացվող գործունեության լուսաբանման աշխատանքներով: Հենց այս հանձնաժողովն է համակարգում Ուսանողական խորհրդի պաշտոնական կայքի` www.asue-sc.am, և ֆեյսբուքյան պաշտոնական էջի աշխատանքները: Կայքը, որը ստեղծվել է մի խումբ ուսանողների քրտնաջան աշխատանքի արդյունքում և միայն ներքին ռեսուրսների հաշվին, ուսանողությանը ապահովում է թարմ տեղեկատվությամբ և աչքի է ընկնում հատկապես արագ թարմացվող տվյալների բազայով: Ստեղծման օրվանից սկսած կայքի վրա տարվում են կատարելագործման աշխատանքներ: Վերջին թարմացումներն իրականացվել են 2017թ-ին, ինչի արդյունքում կայքը դարձել է էլ ավելի պարզ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից:

2014 թվականից հանձնաժողովի կազմում գործում է նաև Առաջին ուսանողական ալիքը: Այն իր տեսակով առաջինն է հայաստանյան իրականության մեջ և իրականացնում է ինտերնետային հեռարձակում: Առաջին ուսանողական ալիքն իր գոյության մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ հողինակել է մի շարք հետաքրքիր և ինքնատիպ հաղորդումներ, ինչպիսիք են «Բաց երկխոսություն», «Economix», «Ընթերցասեր», «Մենթոր» հաղորդաշարերը, յուրաքանչյուր ամսվա իրադարձություններն ամփոփող լուրերի թողարկումները, տարբեր առիթներով նկարահանվող բազմաթիվ հոլովակները, ինչպես նաև ինտերնետային ուղիղ հեռարձակումը:

2017թ-ից հանձնաժողովի նախագահը Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրոս Հայկ Գրիգորյանն է: