Կառավարման ֆակուլտետ

    Կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ձևավորման օրվանից` 1994 թվականից ի վեր զբաղվել է ուսանողների շահերի պաշտպանությամբ և ազատ ժամանցի կազմակերպմամբ. կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել, ինչպես ուսանողների արտալսարանային և արտաուսումանական ժամանակը ավելի հետաքրքիր և բազմաբովանդակ դարձնելուն, այնպես էլ ուսանողներին հուզող խնդիրների լուծմանը, որը եղել է, կա ու կմնա ուսանողական խորհրդի· գլխավոր նպատակը:

    Կառավարման ֆակուլտետի ՈւԽ-ն իր առջև ունի և ունեցել է նաև մի շարք այլ նպատակներ և խնդիրներ, որոնց շարքում հատկապես առանձնանում է ռազմահայրենասիրական ոգու քարոզումը ուսանողության շրջանում: Կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, ինչպես կենտրոնական ուսանողական խորհուրդը, ունի որոշակի կառուցվածք: Նրա կազմում գործում են մի շարք հանձնաժողովներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պարտականություններն ու նպատակները: Կառավարման ֆակուլտետի ՈւԽ-ը մի մեծ և համերաշխ ընտանիք է, որն օրեցօր համալրվում է նոր անդամներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պարտականություններն ու համատեղ ծրագրերը, որոնց իրականացմանը ձեռնամուխ են լինում ՈւԽ-ի բոլոր անդամները` միշտ միմյանց թիկունքին կանգնած և միշտ հետապնդելով մեկ հիմնական նպատակ` միշտ լինել ուսանողի հետ և ամեն ինչ անել ուսանողի համար, ինչն էլ դարձել է Կառավարման ուսխորհրդի կարգախոսը. «ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ, ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ»:Այն իր գործունեության ողջ ընթացքում զբաղվել է ուսանողի շահերի պաշտպանությամբ, կազմակերպել և մասնակցել է մի շարք միջոցառումների և մրցույթների, ունեցել է բազմաթիվ վերելքներ և հաղթանակներ, իհարկե, զերծ չի մնացել նաև պարտություններից ու դժվարություններից, սակայն երբեք չի խոնարհել գլուխը և միշտ բարձր է պահել իր անունը:

   Կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահն է Սիրանուշ Միրզոյանը: