Կրթական բարեփոխումների նախագիծ

Հարգելի՛ ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք,որ ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը հանդես է գալիս կարևոր ու նշանակալից մի նախաձեռնությամբ,որը միտված է համալսարանում կրթական բարեփոխումների իրականացմանը՝ ուսանողների համար ավելի առաջադեմ ու որակյալ կրթություն ապահովելու նպատակով։ Ուսանողական խորհրդում ստեղծվել է հանձնախումբ, որը զբաղվում է գործող համակարգում առկա խնդիրների վերհանման, բարձրաձայնման և դրանց լուծման հնարավոր տարբերակների բացահայտման աշխատանքներով։ Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևորվում է բուհի յուրաքանչյուր ուսանողի տեսակետը,ուստի խնդրում ենք մասնակցել հարցմանը՝ անցնելով հետևյալ հղումով` https://goo.gl/pLknTo

Ուշադրություն: Հարցաթերթիկը նախատեսված է բակալավրիատ 2-րդ և ավելի բարձր կուրսի ուսանողների համար: