Կրթական բարեփոխումների փաթեթ

Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կազմում ձևավորվել և ակտիվ գործունեություն է ծավալում Կրթական բարեփոխումների հանձնախումբը: Հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացվել են բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ, որոնց մասնակցել են բուհի հազարավոր ուսանողներ՝ հնարավորություն ունենալով գնահատել բուհում գործող կրթական համակարգն ու բարձրացնել իրենց հուզող բոլոր խնդիրները: Ստացված արդյունքների հիման վրա կազմվել և օրեր առաջ բուհի ռեկտորին է ներկայացվել կրթական բարեփոխումների փաթեթ: Փաթեթում ներկայացված են բուհի կրթական համակարգում առկա 6 հիմնախնդիրներ՝ կապված առարկայական ծրագրերի, գործող քննական համակարգի, անհատական աշխատանքների և այլ հարցերի հետ: Փաթեթում ուսանողների կողմից առաջարկվում են նաև վեր հանված խնդիրների լուծման հնարավոր տարբերակները: Բոլոր խնդիրներն արդեն քննարկվել են բուհի ղեկավարության կողմից, և կարճ ժամանակում հնարավոր կլինի տեսնել նկատելի դրական փոփոխություններ որոշ խնդիրների կտրվածքով:

Կրթական բարեփոխումների ներկայացված ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Հ.Գ. Նշված փաթեթի կամ  կրթական այլ բարեփոխումների մասին հարցերը և առաջարկությունները կարող եք ներկայացնել հետևյալ էլ հասցեով՝ info@asue-sc.am: