«ՀՊՏՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2017». մրցույթը սկսված է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ երիտասարդության հանաշխարհային և ուսանողության միջազգային տոներին ընդառաջ իրականացնում է «ՀՊՏՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2017» մրցանակաբաշխությունը: Մրցույթը հայտարարվում է 5 անվանակարգերով՝ Գիտական գործունեություն ծավալող «Լավագույն Ուսանող», Լավագույն Ուսանող-Մարզիկ, Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող «Լավագույն Ուսանող», Բարձր առաջադիմություն ցուցաբերած «Լավագույն ուսանող» և վերջապես «ՀՊՏՀ Լավագույն Ուսանող»: Յուրաքանչյուր անվանակարգին դիմելու համար պահանջվող պայմանների և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև բերված հղումներով.

Գիտական գործունեություն ծավալող «Լավագույն Ուսանող»

Լավագույն Ուսանող-Մարզիկ

Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող «Լավագույն Ուսանող»

Բարձր առաջադիմություն ցուցաբերած «Լավագույն ուսանող» 

«ՀՊՏՀ Լավագույն Ուսանող»

Կարծու՞մ ես, որ համապատասխանում ես անվանակարհերից մեկի պարտադիր պահանջներին, ուրեմն եկել է լավագույնը ճանաչվելու քո ժամանակը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 6-ն է: Այնպես որ, շտապեք և օգնեք մեզ գտնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լավագույն ուսանողին….