«MAGNATE» հնգօրյա սեմինարների շարք. հրավեր

      Ներկայիս բիզնես աշխարհը լի է բազմաթիվ մարտահրավերներով, որոնք բարդացնում և միաժամանակ հետաքրքրացնում են առաջընթացի ճանապարհը: Ցանկացած սկսնակ գործարարի այս միջավայրում իր բիզնեսը հիմնելու և զարգացում ապահովելու համար անհրաժեշտ են յուրօրինակ գաղափար և սեփական բիզնեսի ապագայի վերաբերյալ հստակ պատկերացումներ: Սկսի՛ր հենց այս պահից, քայլի՛ր նպատակիդ ընդառաջ և այդ պատկերացումները իրականություն կդառնան: Իսկ եթե չգիտես՝ որտեղից սկսել և դեպի ուր շարժվել, ապա «Magnate» սեմինարների շարքը հիանալի հնարավորություն է քեզ համար:

Դեկտեմբերի 18-22-ը ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի Ուսումնագիտական հանձնաժողովը իրականացնում է «Magnate» սեմինարների շարքը, որի շրջանակներում ՀՊՏՀ մեծ դահլիճում կհյուրընկալենք.

Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:30՝ Վահրամ Մարտիրոսյան, «Zangi» հավելվածի հեղինակ, թեմա՝ «Ինչպես ստեղծել միջազգային բրենդ»,

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30՝ Արևիկ Համբարձումյան, «THE LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի հիմնադիր, թեմա՝ «Մենթորություն և մոտիվացիա»

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14:00՝ Արամ Փախչանյան, «Այբ» կրթահամալիրի տնօրեն, թեմա՝ «Նոր դարաշրջանի մարտահրավերները. ի՞նչ է մեզ սպասվում ապագայում»,

Դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00՝ Տիգրան Չիբուխչյան, «Yell Extreme Park»-ի հիմնադիր, թեմա՝ «Ինչպե՞ս դառնալ հաջողակ գործարար»:

Մարդիկ, ովքեր իրենց ոլորտի առաջատարն են, նույնիսկ Հայաստանում միակը իր տեսակի մեջ: «MAGNATE» ծրագրի շրջանակներում նրանք կոտրելու են այն կարծրատիպը, համաձայն որի Հայաստանում հնարավոր չէ հասնել հաջողության և ստանալ միջազգային ճանաչում: Եթե ցանկանում ես արդեն հաջողության հասած մարդուց լսել նրա հաջողության բանաձևը և փորձել ստեղծել քոնը, ապա մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ անցիր հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/lNmLPAedpA8WB86I3 և լրացրու մասնակցության հայտը:

Հիշի՛ր՝ ապագան կախված է ներկայում ընտրված ճիշտ ռազմավարությունից….