«Progress» միջբուհական ուսանողական աշխատաժողով

Պատրաստվի՛ր մեկնարկի

Մարդիկ ունեն տարբեր պատկերացումներ իրենց ապագայի մասին, սակայն ինքնաբացահայտման ոչ բավարար մակարդակը հաճախ չի ապահովում ցանկալին ապագայում: Ի՞սկ չեք կարծում, որ հենց ինքնաբացահայտման մեջ է գտնվում հաջողության հասնելու բանալին։ Յուրաքանչյուրիս այսօրվա կատարած քայլը կարող է վճռորոշ դեր ունենալ ապագայում առաջ ընթանալու համար։ Բացի՛ր բոլոր փակ դռներն այսօր, բացահայտիր քո մեջ հաջողակ լինելու գաղտնիքը և վաղը կդառնաս այն, ինչի մասին այսօր երազում ես։
Ցանկանո՞ւմ ես բացահայտել քո ներուժը, որոշե՞լ ես ինքնակատարելագործվել, փնտրո՞ւմ ես հարթակ ինքնադրսևորման համար, ապա «Progress» միջբուհական ուսանողական աշխատաժողովը բացառիկ հնարավորություն է քեզ համար:
ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «Progress» խորագիրը կրող միջբուհական ուսանողական աշխատաժողով: Ս.թ. նոյեմբերի 26-ին և 27-ին հանդիպում ենք ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում: Աշխատաժողովի ընթացքում բանախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ, կլինեն ինտերակտիվ խաղեր և քննարկումներ, որոնք մասնակցին կփոխանցեն ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ:
Աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա և հեռակա համակարգի բոլոր ուսանողները:
Մասնակցելու համար մինչ նոյեմբերի 17-ը ներառյալ անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://goo.gl/gTdeHK և լրացնել մասակցության հայտը: Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա երկու փուլով: Մոտիվացիոն նամակով առաջին փուլը հաղթահարած ուսանողները կմասնակցեն հարցազրույցին:

Մարդիկ չեն կարող փոխել իրենց անցյալը, մնում է միայն պայքարել ապագայի համար: