«Success» միջբուհական ուսանողական աշխատաժողով

   Ժամանակակից աշխատանքային շուկան բավականին մրցակցային է և հաջողությամբ աշխատանքի տեղավորվելու համար կարևոր է զինված լինել համապատասխան գիտելքիներով ու փորձով: ԻՆՉՊԵ՞Ս լինել մրցունակ ու պահանջված մասնագետ աշխատաշուկայում, կազմել գրագետ և կանոնակարգված CV, լինել բավարարված սեփական աշխատանքային կենսագրությունից, ճիշտ ներկայանալ հարցազրույցին և առավել մեծ տպավորություն թողնել գործատուի վրա. այս և նմանատիպ այլ «ինչպես»-ների պատասխանները գտնելու հարցում քեզ կօգնի «Success» միջբուհական ուսանողական աշխատաժողովը:

   ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «Success» խորագիրը կրող միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը, որը կկայանա ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում ս.թ. մարտի 25-ին և 26-ին: Աշխատաժողովի ընթացքում բանախոսություններով հանդես կգան տարբեր կամզմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման բաժինների առաջատար մասնագետներ, կկիսվեն իրենց փորձով ու մասնագիտական հմտություններով, կառաջարկեն հաջողակ կարիերայի կառուցման իրենց բանաձևերը:

   Յուրօրինակ ձևաչափով այս աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա և հեռակա համակարգի բոլոր ուսանողները, ովքեր մինչև մարտի 18-ը ներառյալ կլրացնեն մասնակցության հետևյալ հայտը.

https://goo.gl/forms/zWHzWERHdjvntcb52

   Մանսակիցների ընտրությունը կկայանա հարցաթերթիկում ներառված «Ես և իմ մասնագիտությունը» կետի հիման վրա:

   Հավելենք, որ աշխատաժողովը հագեցած է լինելու նաև բազմաթիվ անակնկալներով:

   Քայլի՛ր ժամանակի հրամայականին համընթաց. բացահայտի՛ր աշխատաշուկայի գաղտնիքները «Success» միջբուհական ուսանողական աշխատաժողովի հետ միասին: Եկել է քո՛ ժամանակը: