Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

    Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը 2011թ-ի սեպտեմբերից առանձնացել է ֆինանսական ֆակուլտետից և դարձել ինքնուրույն ֆակուլտետ: Ֆակուլտետի ձևավորման իսկ օրից ձևավորվել է նաև ուսանողական խորհուրդը:

   Ֆակուլտետի ՈւԽ-ի առջև դրված են մի շարք խնդիրներ կապված ստեղծված թիմը հզորացնելու, կազմակերպվող միջոցառումներին պատվով ներկայանալու, ՈւԽ-ի վերելքին նպաստելու հետ: Ֆակուլտետի ուսանողական խուրհուրդը այս կարճ ժամակահատվածում արդեն համալրվել է նոր անդամներով, մասնակցություն է ունեցել միջոցառումներին և միևնույն ժամանակ պատրաստվում է կազմակերպել նոր ու հետաքրքիր միջոցառումներ, ապահովել ակտիվ և ուրախ ժամանց ուսանողների համար:

   Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահն է Զեփյուռ Ալեքսանյանը: