Փոփոխություններ գնահատման համակարգում

Օրերս կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որի արդյունքում ընդունվեցին  ուսանողներին վերաբերվող  մի քանի  որոշումներ: Մասնավորապես խստացվել է ակտիվության գնահատման համակարգը առավել մեծ տեղ տալով ուսանողների հաճախումներին:

 Ըստ ընդունված «Մագիստրատուրայում հաճախումների և ընթացիկ ակտիվության միջև կապ սահմանելու մասին» որոշման՝ մագիստրատուրայում ընթացիկ ակտիվությունը հաշվարկվելու է՝ հաշվի առնելով հաճախումները հետևյալ սանդղակով.

  • 80,1-100,0 % հաճախումների ցուցանիշ ունենալու դեպքում քննությամբ ավարտվող առարկաների ընթացիկ ակտիվության առավելագույն գնահատականն է 100,0, ստուգարքով ավարտվողներինը՝ 60 միավոր:
  • 60,1-80,0 հաճախումների ցուցանիշի դեպքում քննական առարկաներինը 66,0, ստուգարքով ավարտվող առարկաներինը՝ 46 միավոր:
  • 40,1-60,0 հաճախումների ցուցանիշի դեպքում համապատասխանաբար 33,0 և 22 միավոր:

Հաջորդ որոշումը վերաբերում է հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին: Այսպես, որոշումը սահմանում է հեռակա ուսուցման բակալավրիատում կիսամ յակի ընթացքում պարապմունքներին 25 տոկոսից ցածր հաճախումներ ունեցող և ամփոփիչ ստուգմանը չներկայացող ուսանողների հեռացման կարգին՝ թույլ չտալով մասնակցել վերահանձնումներին: