ՀՊՏՀ ռեկտորը շնորհավորեց Ուսանողական խորհրդին

ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահության անդամները այսօր՝ փետրվարի 25-ին հյուրընկալվեցին բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի աշխատասենյակում, որտեղ վերջինս շնորհավորեց ուսանողներին  «Լավագույն ուսանողական ինքնայշկառավարման մարմին» անվանակարգում 5-րդ տարին անընդմեջ հաղթելու համար:IMG_1960

«Ես երեկ հպարտության զգացում ունեցա, երբ հայտարարվեց մեր բուհի անունը և մեր բուհի ուսանողական խորհուրդն արժանացավ մրցանակի»,- նշեց ռեկտորը, ջերմորեն  ողջունելով այն հանգամանքը, որ տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը ճանաչվում է «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» արդեն 5-րդ տարին անընդմեջ: Միևնույն ժամանակ ռեկտորը նաև խորհուրդ տվեց չհանգստանալ և զգոնությունը չկորցնել, այլ շարունակել  լինել առաջամարտիկը ուսանողական և երիտասարդական զանազան ծրագրերի իրականացման գործում, շարունակել աշխատել ավելի մեծ եռանդով ու ջանասիրությամբ՝ գրանցելով նորանոր հաղթանակներ:

Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, ինչպես նաև համառոտ ներկայացրեց  Ուսանողական խորհրդի՝ այս կիսամյակում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը:

IMG_1957