Ուսանողական խորհուրդը համազգային ռեկորդի հեղինակ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը արձանագրել է համազգային  ռեկորդ՝ 5 տարի անընդմեջ հաղթող ճանաչվելով «Հայկյան» մրցանակաբաշխության «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում: Արձանագրված ռեկորդը գրանցվել է հայկական դյուցանզագրքում, որը հանդիսանում է Գինեսի համաշխարային ռեկորդների գրքի հայկական տարբերակը:

Այսօր՝ ապրիլի 19-ին Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի աշխատասենյակումում հյուրընկալվեց ռեկորդների հաշվառման հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, ով ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանին հանձնեց ռեկորդը արձանագրող հավաստագիրը:

IMG_2432

«Սա մեր բոլոր ուսանողների, և առհասաևրակ ողջ բուհի ձեռքբերումն է: Մեր բոլորիս ներդրած ջանքերի արդյունքում իրականություն դարձավ արդեն պատմական այս իրողությունը, որի իրականացման համար մեծ աջակցություն են ունեցել համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և Հայաստանի երիըտասարդական հիմնադրամը»,- ստանալով հավաստագիրը նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի ներկայացոցիչներ և բազմաթիվ երիտասարդներ: Հոբելյանական 15-րդ մրցաակաբաշխության արդյուքնեով մցանաների արժանացան 2015 թվականի ընթացքում իենց գործունեությամբ երիտասարդական ոլորտում աչքի ընկած կառույցներն ու   գործիչները:

Մրցույթի արդյունքներով ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հինգերորդ տարին անընդմեջ   հաղթող ճանաչվեց  «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում և արժանացավ «Հայկյան» մրցանակի: