«Նար-Խոզ» ՈՒՀԱ ակումբ

    Ուսանողական խորհրդի կողմից ավանդաբար կազմակերպվող «Ուսանողական գարուն», «Ուսանողական ամառ» և «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնների անբաժան և ամենասպասված մասը Ուրախների և հնարամիտների` «Նար-Խոզ» ակումբի ելույթներն են: 2014թ-ին Տնտեսագիտական համալսարանի ՈՒՀԱ «Նար-Խոզ» թիմը դարձավ Հայաստանի Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի բացարձակ չեմպիոն:

 2017թ-ից «Նար-Խոզ» ՈՒՀԱ ակումբի կապիտանը Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանող Գրիշա Գևորգյանն է: