«Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբ

      Ռազմահայրենասիրական դաստիրակությունը եղել է Ուսանողական խորհրդի գերակա նպատակներից մեկը, որի շջանակներում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ: Նմանատիպ ծրագրերի իրականացման, համակարգման և խորացման նպատակով 2014 թվականին ՈՒԽ կազմում ստեղծվեց «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբը, որի նախաձեռնությամբ բուհում ստեղծվել են «ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների» և «Քառօրյա պատերազմի զոհերին նվիրված» լսարաններ, այցելությունները ՀՀ և ԱՀ պաշտպանական զորամասեր և մարտական դիրքեր կրում են շարունակական բնույթ, իսկ ազգային-հայրենասիրական երգն ու պարը ՀՊՏՀ բակից անպակաս են դարձել:

  2017թ-ից «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահը ՀՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, քառօրյա պատերազմի մասնակից, Կառավարման ֆակուլտետի ուսանող Հարություն Բադալյանն է: