Ամփոփվեց «Magnate» սեմինարների շարքը

 Դեկտեմբերի 18-22-ը ՀՊՏՀ մեծ դահլիճում Ուսանողական խորհրդի Ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ «Magnate» սեմինարների շարքը, որի շրջանակներում ՀՊՏՀ մեծ դահլիճում ելույթ ունեցան ՀՀ-ում հաջողության հասած և միջազգային ճանաչման ճանապարհին գտնվող մի քանի հայտնի գործարարներ, ինչպիսիք են «Զանգի» հավելվածի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը, «THE LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի համահիմնադիր-տնօրեն Արևիկ Համբարձումյանը, «ԱՅԲ» կրթահամալիրի տնօրեն Արամ Փախչանյանը և «YELL extreme park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

25398876_1516176018474739_6723195520043239804_n

5-օրյա սեմինարների շարքը նպատակ ուներ կոտրելու երիտասարդության շրջանում արմատացած կարծրատիպը և ապացուցելու, որ հաջողության կարելի է հասնել նաև մեր հայրենիքում:

25634740_1523581621066754_1211987825_o

Սեմինարների շարքն ամփոփվեց սիմուլյացիոն խաղով, որի շրջանակներում մասնակիցներից յուրանքաչյուրը կարողացավ հասկանալ իր դերն ու նշանակությունը որևէ թիմում աշխատելիս, ըմբռնել, թե ինչպիսի աշխատանք կատարելիս նա կարող է ամբողջությամբ և առավել արդյունավետ օգտագործել սեփական կարողությունները: Խաղի նպատակն էր օգնել ուսանողներին բացահայտելու իրենց թույլ և ուժեղ կողմերը:

25511008_1520891744669075_387013617_o

Սիմուլյացիոն խաղի ընթացքում մասնակիցները հասկացան, որ աշխատանքի ընդունվելու և այդ աշխատանքը ըստ արժանվույն կատարելու համար անհրաժեշտ է ընդգծել սեփական առավելությունները և լրջորեն աշխատել թերությունների վրա:

25446337_1517114145047593_5762375529208768821_n

Սկսի՛ր հենց այս պահից, քայլի՛ր նպատակիդ ընդառաջ և քո ամենաբաղձալի երազանքը անպայման կիրականանա …..