Առաջին ուսանողական  ալիքը 3 տարեկան է

   Ինչպես յուրաքանչյուր ծնող իր զավակի, այնպես էլ Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը իր զավակի՝ Առաջին ուսանողական ալիքի ծննդյան տարեդարձը նշում է մեծ շուքով և ոգևորությամբ. դեկտեմբերի 11-ին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում տոնվեց Առաջին ուսանողական ալիքի 3-ամյա տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը հյուրընկալվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Միջոցառումը մեկնարկեց փոքրիկ պատմական ակնարկով դեպի ոչ վաղ անցյալ՝ դեպի Առաջին ուսանողական ալիքի ստեղծման ժամանակները՝ ապա հասնելով մինչև մեր օրեր:

7

     ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը իր ելույթում նշեց, որ Առաջին ուսանողական ալիքը հասցրել է դառնալ բուհի բոլոր ուսանողների առօրյայի անբաժանելի մասնիկը՝ մշտապես իրազեկ պահելով երիտասարդական կյանքին վերաբերող բոլոր նորություններին։

2

  Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը․ «Մի բան է իրականացնել որևէ ծրագիր կոնկրետ խնդրի լուծման նպատակով, բոլորովին այլ բան է ստեղծել այնպիսի ծրագիրը, որը կշարունակի գործել տարիներ շարունակ՝ ժամանակի ընթացքում էլ ավելի կատարելագործվելով ու զարգանալով։ Շատերի մոտ է հղացել լրատվական ալիք ստեղծելու գաղափարը, բայց փաստացի այսօր միայն Տնտեսագիտական համալասարանի Ուսանողական խորհրդին է հաջողվել իրականություն դարձնել այն»։

5

   Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը. «Միշտ էլ դժվար է հեղինակել նախադեպը չունեցող ծրագիր և ստեղծել մի կառույց, որ երբևէ գոյություն չի ունեցել Հայաստանում, և ստացվելիք հնարավոր արձագանքներն անկանխատեսելի են: Ինչպես տեսնում ենք, ժամանակը ապացուցեց, որ ուսանողական-լրատվական ալիքի ստեղծման գաղափարը հաջողությամբ է պսակված, և այսօր վստահաբար կարող ենք ասել, որ Առաջին ուսանողական ալիքը ոլորտում առաջինն է, միակը և անգերազանցելին»:

3

   Առաջին ուսանողական ալիքը, հավատարիմ մնալով իր որդեգրած «առաջինը ուսանողի համար» սկզբունքին, տոնական միջոցառման ընթացքում ներկայացրեց իր 2 նոր նախաձեռնությունները. կայացան «Մենթոր» նոր հաղորդաշարի պրեմիերան և Հայաստանում ԱՌԱՋԻՆ ուսանողական-լրատվական հավելվածի շնորհանդեսը: Այն Ուսանողական խորհրդի պաշտոնական կայքի՝ www.asue-sc.am-ի նորություններն առավել հասանելի կդարձնի ուսանողներին՝ անմիջապես տեղեկացնելով նրանց սմարթֆոնին ուղարկված ծանուցման միջոցով: «Մեր ամբողջ թիմը քրտնաջան աշխատում է՝ ունենալով մեկ գերնպատակ. պահպանել սահմանված որակական բարձր նշաձողը և անել ամեն բան առաջատարին վայել ներկայանալու համար: Չբավարարվելով ունեցածով՝ մենք այսօր արդեն ներկայանում ենք 2 նոր մեծամաշտաբ ծրագրերով, թարմացված կայք էջով և էլ ավելի բարձր պրոֆեսիոնալիզմով: Այդպես է լինելու և ապագայում»,- իր ելույթում նշեց Առաջին ուսանողական ալիքի տնօրեն Հայկ Գրիգորյանը՝ ներկայացնելով Ուսանողական խորհրդի թարմացված կայքը և հավելվածը:

2

   Առաջին ուսանողական ալիքը ծնդդյան առթիվ ստացավ նաև անակնկալ նվերներ հարազատ բուհի ղեկավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ տեխնիկական սարքավորումների տեսքով:

4

   Դե էլ ինչ ծննդյան տոն՝ առանց տոնական տորթի: Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո հյուրերը տեղափոխվեցին նախասրահ, որտեղ կազմակերպված էր համեղ հյուրասիրություն: