Արյունաբանական կենտրոնի ներկայացուցիչները` Տնտեսագիտական համալսարանում

       Արյան անհրաժեշտ պաշարները լրացնելու նպատակով համապատասխան դոնորներ ներգրավելու համար իրականացվող հետազոտությունների շրջանակներում Արյունաբանական կենտրոնի աշխատակիցներն այսօր` դեկտեմբերի 7-ին, ՀՊՏՀ-ում էին: Կենտրոնի ներկայացուցիչները համալսարանում իրականացրին հետազոտական աշխատանքներ, որին մասնակից դարձան ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և մի խումբ ուսանողներ: Համապատասխան արդյունքները թույլ կտան ՀՊՏՀ-ականների օգնությամբ լրացնել արյան փոխներարկման դոնորների շարքերը:

fgsdf

       Արյունաբանական կենտրոնի այցը կայցավ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի հետ համագործակցության արդյունքում: Վերջինս բազմիցս կարևորել է յուրաքանչյուրի մասնակցությունը անհատույց կերպով արյուն հանձնելու` կենսական կարևորություն ունեցող նախաձեռնությանը: