Բեմում կրկին ուրախների և հնարամիտների ակումբն է

      Դեկտեմբերի 13-ին և 14-ին «Ուսանողական աշուն 2017» մարզամշակութային փառատոնի շրջանակներում ՀՊՏՀ մեծ դահլիճում ընթացավ մրցույթի ամենասիրված և սպասված մասը՝ Ուրախների և հնարամիտների ակումբի ելույթները: Դահլիճում, ինպես սովորաբար լինում է ՈւՀԱ-ի ելույթների ժամանակ, ասեղ գցելու տեղ չկար:

25401086_1610499939037012_1202618432_o

      Երբ բանավիճում են քաղաքական գործիչները, Մոխրոտը նշում է ծննդյան տարեդարձը, 114-ամյա տատիկը կարաոկեում տոնում էր ծննդյան տարեդարձը, Ձմեռ պապն ու ձյունանուշը կարդում են ամանորյա նամակները, ՀՊՏՀ քոլեջականները պատրաստվում են տեղափոխվել բուհ, միսս Հայաստան մրցույթի գեղեցկուհիները մասնակցում են «Ամենախելացին» հաղորդաշարին, իսկ հանրապետության նախագահը դեպի համալսարան է ուղեկցում ՀՊՏՀ ուսանողներից մեկին. ելույթներ, որ 2 օր շարունակ ապահովեցին հանդիսականների բարձր տրամադրությունն ու դահլիճում տիրող ուրախ մթնոլորտը: Ուսանողների շրջանում առաջացած բուռն ոգևորությունը և չդադարող ծափողջույնները վկայում էին ելույթների ստացված լինելու մասին:

25397978_1516431085115141_467969601_o

     Բոլոր 7 թիմերը ներկայացնող ամենահումորով և ամենահնարամիտ ուսանողները մասնակցեցին նաև «Ռազմինկա» մրցույթին: Մասնակիցներին տրվեց 7 հարց և 30 վայրկյան ժամանակ մտածելու համար: Հնչեցված յուրաքանչյուր հարցից հետո մասնակից թիմերից մեկը, խաղի կանոնների համաձայն, լքում էր պայքարը:

25397939_1610500002370339_1226586843_o

     Արդյունքում եզրափակիչ փուլում թեժ և լարված պայքար ընթացավ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման և Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետների միջև: Մի քանի լրացուցիչ շրջանից հետո հաղթական գավաթին արժանացավ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը:

25371052_1516431075115142_1254490653_o