Բուհում առկա խնդիրները՝ Ուսանողական խորհրդի և ՀՊՏՀ ռեկտորի հանդիպման օրակարգում

   Համալսարանական խնդիրների բացահայտման, վերհանման և լուծման հնարավոր տարբերակների բացահայտման համար Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ շաբաթներ առաջ մեկնարկեց հանդիպումների շարք Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի և բուհի 6 ֆակուլտետների ուսանողների միջև: Ֆակուլտետային հանդիպումներին ներկա էին ուսանողներ բոլոր մասնագիտացումները ներկայացնող բակալավրիատի 1-3 կուրսերից: Հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների հիման վրա օրերս մշակվեց բարեփոխումների և առաջարկների փաթեթ, որը մարտի 16-ին ներկայացվեց բուհի ռեկտոր տնտեսագիտության պրոֆեսոր Կորյուն Աթոյանին: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներից բացի բուհի ռեկտորի հետ հանդիպմանը ներկա էին մեկական ուսանողներ համալսարանի բոլոր ֆակուլտետներից՝ վերհանված խնդիրների քննարկումն առավել բաց և թափանցիկ ձևով կազմակերպելու համար:

29250234_1603661113059562_2551526902460317696_n

     Բուհի ռեկտորին ներկայացված առաջարկների փաթեթը ներառում էր մի քանի խումբ խնդիրներ՝ սկսած գլոբալ կրթական խնդիրներից, առարկայակն ծրագրերի թարմացումից, լսարանների տեխնիկական հագեցվածության համալրումից, մինչև գրքային ֆոնդ ու գրադարանային խնդիրներ, կազմակերպական ու վարչական հարցեր:

29313692_1602913779800962_7723515963273904128_n

    Բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը հավաստիացրեց, որ հանդիպման ընթացքում բարձրաձայնված բոլոր խնդիրները, ըստ առաջնահերթության, ստանալու են համապատասխան ընթացք և կարգավորում, իսկ դրանցից որոշների լուծման վերաբերյալ հենց հանդիպման ընթացքում հնչած առաջարկների հիման վրա ձեռք բերվեց համապատսխան պայմանավորվածություն:

29261559_1603661069726233_7291575654980517888_n

    Ուսանողական խորհուրդն իր հերթին խոստանում է ցուցաբերել հետևողական վերաբերմունք, պետք եղածի սահմաններում աջակցել առկա խնդիրների արագ հայտնաբերման և անհապաղ լուծման կազմակերպմանը: