Եզրափակիչ փուլի հաղթական մեկնարկ. «ՀՊՏՀ»:«ՎՊՀ» – 3:2

Հայաստանի ֆուտզալի 2015/2016 առջնության եզրափակիչ փուլի մեկնարկը տրվեց մարտի 26-ին: Այս տուրում «ՀՊՏՀ» ֆուտզալի հավաքականը սեփական հարկի տակ հյուրընկալել էր վանաձորի «ՎՊՀ» թիմին: Մեր տղաները խաղը մեկնարկեցին բավականին վստահ, և կտրուկ գրոհների արդյունքում 2 անգամ գրավեցին հակառակորդի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Հակոբ Դոքմանյանը և Խաչատուր Միքայելյանը: Բաց թողնված 2 գնդակներից հետո Վանաձորցիներին հաջողվեծ բեկել խաղի ընթացքը և հակագրոհների միջոցով հասնել հաջողության հավասարեցնելով խաղի հաշիվը:

futzal 803

1-ին խաղակեսի վերջնամասում մեր տղաները ավելացրեցին ճնշումն ու ստիպեցին հակառակորդին նահանջել սեփական կիսադաշտ, իսկ խաղակեսի վերջնամասում Սարո Գալստյանը գեղեցիկ հնարքով շրջանցելով հակառակորդի պաշտպաններին դուրս եկավ հարվածային դիրք և հաշիվը դարձրեց 3:2, որն ինչպես պարզվեց ավելի ուշ, խաղի վերջնական հաշիվն էր: 2-րդ խաղակեսում ձեռնարկված բազմաթիվ գրոհների արդյունքում թիմերից և ոչ մեկը չկարողացավ հասնել վերջանական հաջողության և գոլեր չարձանագրվեցին: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով՝ օգուտ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի:

futzal 802

Մեր հավաքականը թիմի մարզիչ Կարեն Միքայելյանի գլխավորությամբ շարունակում է հաղթարշավը, անընդմեջ չպարտված խաղերի թիվը հասցնելով 23-ի, որից 21-ում հաղթանակ է տարել, ևս 2 խաղ ավարտել ոչ ոքի:

Այսօր՝ մարտի 26-ին կայացած մյուս հանդիպումը, որտեղ մրցում էին «Չարբախ» և «Գյումրի» թիմերը, ավարտվեց 6:2 հաշվով, օգուտ «Չարբախ»-ի ֆուտզալիստների:

Առաջնության ավարտից 5 տուր առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. ՀՊՏՀ 13 12 1 0 112 51 37
2. Չարբախ 13 9 2 2 107 40 29
3. ՎՊՀ 13 6 2 5 87 70 20
4. Գյումրի 13 5 3 5 126 88 18

 Այսօր նաև ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի դարպասապահ Դավիթ Ջիլավյանի ծննդյան օրն էր, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք մեր դարպասապահին, մաղթում առողջություն և հաղթանակներ կյանքի բոլոր բնագավառներում:

jilavyan