Լավագույն ֆակուլտետը կրկին Հաշվապահականն է

     «ՈՒսանողական աշուն 2017» մարզամշակութային փառատոնի արդյունքներն ամփոփվեցին այսօր՝ դեկտեմբերի 15-ին: ՀՊՏՀ մեծ դահլիճում կայացավ ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում մրցույթ-փառատոնի մասնակից 7 ֆակուլտետներն իրենց ուժերը փորձեցին այս անգամ արդեն մշակութային հարթակում: Յուրաքանչյուր թիմ ներկայացավ մեկական պարային և երաժշտական համարով, որոնք, միմյանցից տարբերվելով ոճով ու տեսակով, լեփ-լեցուն դահլիճի կողմից ընդունվեցին բարձր ծափողջույններով ու մեծ ոգևորությամբ:

DSC_0051

DSC_0128

     Տոնական գալա համերգի ընթացքում ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը շնորհակալագրեր հանձնեց ԱԻ և ֆիզդաստիարակության ամբիոնի աշխատակիցներին` ի դեմս ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանի` «ՈՒսանողական աշուն 2017» մարզամշակութային փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:

DSC_0096

     Միջոցառման ավարտին հայտարարվեցին նաև նախորդ երկու օրերին կայացած ՈՒՀԱ մրցույթի արդյունքները: «Լավագույն երաժշտական համար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը, «Լավագույն հումոր» անվանակարգում՝ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջը, իսկ ահա «Լավագույն ծրագիր» անվանակարգի և ընդհանուր ՈՒՀԱ մրցույթի հաղթող ճանաչվեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը:

DSC_0185

       Գալա համերգի ավարտից հետո արդեն հայտնի դարձան նաև երգի և պարի մրցույթներում հաղթող ֆակուլտետների անունները: Եվ այսպես, երգի մրցույթում առաջին 3 մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կառավարում ֆակուլտետը, երկրորդ հորիզոնականը՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ, իսկ մրցույթի հաղթող ճանաչվեց Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը:

DSC_0117

     Պարի մրցույթում երրորդ հորիզոնականին արժանացավ Կառավարում ֆակուլտետը, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Ֆինանսական ֆակուլտետը, իսկ ահա հաղթողի կոչմանն արժանացավ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջը: Մրցանակներն ու պատվոգրերը հաղթողներին հանձնեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Զավեն Խուկեյանը:

DSC_0156

DSC_0181

       Եվ ամենակարևորը, արդեն 4-րդ անգամ անընդմեջ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ» կոչմանն արժանացավ և 19 միավորով «Ուսանողական աշուն 2017» մարզամշակութային փառատոնի հաղթող ճանաչվեց Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը: Հաղթական գավաթը հաշվապահներին հանձնեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը:

DSC_0200

      Շնորհավորում ենք հաղթող ֆակուլտետին և մյուս բոլոր մասնակիցներին՝ արժանավայել մասնակցության և հաջողված փառատոնի կայացման համար: