Խորհրդակցություն ՀՊՏՀ ռեկտորի և ՈՒԽ-ի ներկայացուցիչների միջև

    Ուղիղ մեկ շաբաթ է անցել Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՏՀ ռեկտորի և ուսանողների միջև կայացած հանդիպումից, որի ընթացքում բուհի ռեկտորին ներկայացվեց առաջարկների փաթեթ: Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ուսանողական խորհուրդն անմիջապես ձեռնամուխ եղավ հավաքագրելու նախնական տեղեկատվություն՝ անհրաժեշտ տեխնիկական ու կենցաղային որոշ խնդիրների լուծման համար:

29313692_1602913779800962_7723515963273904128_n

  Արդեն մարտի 23-ին կայացավ խորհրդակցություն ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, պրոռեկտորների, բուհի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի, ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի և Ուսանողական խորհրդի նախագահության ներկայացուցիչների միջև՝ ի դեմս նախագահ Հովհաննես Հարությունյանի, փոխնախագահ Զավեն Խուկեյանի և նախագահի տեղակալ Զեփյուռ Ալեքսանյանի։ Հանդիպման նպատակն էր առավել մանրամասն և հանգամանալից քննարկել ներկայացված առաջարկները, ամփոփել կատարված նախնական աշխատանքը և պլանավորել հետագա անելիքները:

29542654_1609888989103441_7406018126972868742_n

   Մանրամասն քննարկվեց ՀՊՏՀ գրադարանի թվայնացման շարունակական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման և ցանցի հասանելիության ապահովման խնդիրը, ինչպես նաև Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը բուհի ղեկավարությանը ներկայկացրեց ֆակուլտետներում անհրաժեշտ համակարգչային և տեխնիկական սարքավորումների թվաքանակը, իսկ ռեկտոր Կորյուն Աթոյանը հավաստիացրեց, որ հնարավորինս կարճ ժամկետներում լսարանները կհամալրվեն անհրաժեշտ տեխնիկական ու կենցաղային իրերով։ Քննարկվեցին կրթական,
վարչական ու կազմակերպական բազում այլ խնդիրներ ևս:

29497460_1609888992436774_6728108858431204485_n

   Ուսանողական խորհուրդը խիստ հետևողական վերաբերմունք է ցուցաբերելու ձեռք բերված պայմանավորվածությունների ժամանակին իրականացման նկատմամբ՝ իրականացվող ցանկացած աշխատանքի և կատարված փոփոխությունների մասին տեղեկացնելով ամբողջ ուսանողությանը։