Կայացավ «ՀՊՏՀ Լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությունը

     Նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում կայացավ «ՀՊՏՀ Լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությունը, որն իրականացվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ Երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային տոների շրջանակներում: Հանդիսավոր միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Երևան քաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ըմբշամարտի աշխարհի 2017թ-ի առաջնության բացարձակ չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը և այլք:

unnamed

     Հանդիսավոր արարողության մեկնարկն ազդարարեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն ունեցան այս միջոցառման կայացման գործում: «Առաջավոր ուսանողները, ովքեր կարողանում են համատեղել գերազանց առաջադիմությունը բարձր հասարակական ակտիվության, գիտական գործունեության կամ սպորտի հետ, մշտապես արժանի են բարձր գնահատանքի և խրախուսանքի: Այսօր Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդն իր վրա է վերցրել այդ կարևոր առաքելության իրականացման պատիվն ու պատասխանատվությունը»,- իր ելույթում նշեց Ուսանողական խորհրդի նախագահը:

8

     Մրցույթը հայտարարված էր 5 անվանակարգերով: Այսպիսով, «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց ֆինանսական ֆակուլտետի՝ Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Մարի Եղիազարյանը:

5678

   «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող» անվանակարգում՝ Ֆինանսական ֆակուլտետի՝ Հանրային ֆինանսներ մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Աննա Բլեյանը:

տյւըտը

     «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող»-ը Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողուհի Անի Ղազարյանն է:

3

     Իսկ ահա «Լավագույն ուսանող-մարզիկ» անվանակարգի հաղթողը բազկամարտի՝ ՀՀ, ՌԴ, Կովկասյան երկրների, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն, Ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Վահան Տեր-Բալյանն է։

23519045_1484614708297537_2585522380299254177_n

     Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և խորհրդանշական գավաթներով, որոնք հաղթողներին հանձնեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Շրջանավարտների և ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը և ըմբշամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը։

13

      Իսկ գլխավոր` «ՀՊՏՀ լավագույն ուսանող» անվանակարգում հաղթողի կոչմանն արժանացավ և Տնտեսագիտական համալսարանի 2017թ-ի լավագույնը ուսանող ճանաչվեց Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի՝ Մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Մարիետա Բաղդասարյանը։

տըւետյւտըե

     Հաղթողին անձամբ պարգևատրեց Երևան քաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` միաժամանակ նաև ՝ շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին և մաղթելով էլ ավելի մեծ հաղթանակներ ու նվաճումներ։

10

     Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և խորհրդանշական գավաթներով, իսկ ահա  Տնտեսագիտական համալսարանի լավագույն ուսանողը բացի պատվոգրից և հաղթական գավաթից արժանացավ նաև անակնկալ նվերների․ պլանշետ և բուհի ղեկավարության կողմից ընձեռված բացառիկ հնարավորություն՝ 6 ամիս ուսումը շարունակելու եվրոպական առաջատար բուհերից մեկում։

 տըյւռ