Կայացավ «ELEVATOR» միջբուհական ուսանողական աշխատաժողովը

   Մարտի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իր աշխատանքները սկսեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված, «Let’s get higher» կարգախոսը կրող «ELEVATOR» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցում են հայաստանյան 8 բուհերի շուրջ 100 ուսանողներ։ Աշխատաժողովի 2 օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բացահայտելու աշխատաշուկայի գաղտնիքները, սովորելու ժամանակի ճիշտ կառավարման բազմաթիվ հմտություններ, ինչպես նաև բազմաթիվ գործնական գիտելիքներ ստացան ամենատարբեր ոլորտներ ներկայացնող բարձրորակ մասնագետների օգնությամբ:

29063200_1597081750384165_5832383584433864704_n

    «ELEVATOR» աշխատաժողովն առանձնացավ իր նոր ձևաչափով, քանի որ փոքրիկ բանախոսություններով՝ «Elevator speech»-ով հանդես եկան նաև աշխատաժողովի մասնակիցները: «Ազատ ժամանակի տնօրինում», «Զրույց ոչնչի և ամեն ինչի մասին», «Ինքնակրթությունը` որպես հաջողության հիմք», «Ծրագրավորիր ուղեղդ հաջողության համար» և տարբեր այլ խորագրերով ինքնատիպ ելույթներում ուսանողները հասակակիցներին հորդորեցին ուրախացնել շրջապատող մարդկանց, ոգևորվել նրաց ձեռքբերումներով և հաջողություններով և երբեք նույն տեղում չկանգնել, զարգանալ ու ինքնակրթվել:

29136466_1597274670364873_3370322538671374336_n

   Աշխատաժողովի մասնակիցներն առաջին օրվա ընթացքում բաժանվել էին խմբերի` թիմային սիմուլյացիոն խաղի մասնակցելու համար, և երկրորդ օրվա ավարտին արդեն ամփոփվեցին հայտարարված 2 մրցույթմերի արդյունքները. թիմային վիդեո-հոլովակներ և ինքնատիկ ու կրեատիվ լուսանկարներ՝ «Elevator-ն իմ աչքերով» խորագրով: Արդյունքում, «Լավագույն նկար» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի ուսանող Ժորա Ստեփանյանը, իսկ լավագույն վիդեո-հոլովակը ներկայացրած թիմի մասնակիցները ստացան 5-ական միավոր, որոնք գումարվեցին աշխատաժողովի ամբողջ ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած ընդհանուր միավորներին:

29025719_1597158623709811_3863373329574395904_n
Արդյունքում երկօրյա աշխատաժողի ընթացքում առավելագույն միավորներ հավաքած 3 մասնակիցներ` Անահիտ Մխիթարյանը, Լուսինե Առաքելյանը և
Թամար Ղազարյանը,  արժանացան անակնկալ նվերների՝ պլանշետների տեսքով:

29104191_1598333026925704_6645359067512438784_o

    Փակման արարողության ընթացքում աշխատաժողովի բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, որոնք ուսանողներին հանձնեցին ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը, փոխնախագահ Զավեն Խուկեյանը, նախագահի տեղակալ Զեփյուռ Ալեքսանյանը և Ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Սոնա Ոսկանյանը: