Մեր թիմը կարևոր հաղթանակ տարավ. «ՀՊՏՀ»:«Գյումրի» 5:2

Հայաստանի ֆուտզալի 2015/2016 առջնության եզրափակիչ փուլի 3-րդ տուրի շրջանակներում, այսօր` ապրիլի 10-ին ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հյուրընկալեց «Գյումրի» ֆուտզալի թիմին: Նախորդ տուրում կրած պարտությունից հետո մեր ընտրանու համար այս խաղում հաղթանակ տանելը դարձել էր առավել քան կարևոր, ուստի ծավալվեց համառ և անզիջում պայքար:

Առաջին խաղակեսի ընթացքում առավել բարձր էր լարվածությունը, իսկ վտանգավոր պահերն էլ սակավ: Այնուհանդերձ խաղակեսի վերջնամասում մեր տղաները կարողացան բեկում մտցնել խաղի մեջ և խաղակեսի վերջնամասում գրավել հակառակորդի դարպասը, և ընդմիջման գնալ 1:0 հաշվով: Աջ եզրում գեղեցիկ խաղ ցուցադրեց Սարո Գալստյանը և գնդակը փոխանցեց դարպասի մատույցներում գտնվող Խաչատուր Միքայելյանին, վերջինս էլ դիպուկ հարվածով գրավեց գյումրեցիների պաշտպանած դարպասը:

Խփած գոլը հնարավորություն տվեց մեր տղաներին 2-րդ խաղակեսը սկսել ավելի վստահ, ինչն էլ շատ արագ տվեց իր պտուղները և գեղեցիկ գոլերը հաջորդեցին մեկը-մյուսին: Նախ բավականին բարդ իրադրությունից սուր անկյան տակ կատարված հարվածով աչքի ընկավ Հակոբ Ուզունյանը, այնուհետև նշանակված տուգանային հարվածը հուժկու իրացրեց և դարպասը գրավեց Սարո Գալստյանը: Գյումրեցինրը նետվեցին առաջ ցանկանալով փրկել խաղը, սակայն մեր տղաների իրականացրած հակագրոհը հանդարտեցրեց կրքերը, խաղի հաշիվը դարձնելով 4:0, իսկ գոլի հեղինակ դարձավ Հակոբ Դոքմանյանը: Գյումրեցիների գրոհները ի վերջո տվեցին ցանկալի արդյունքը, և հաշիվը դարձավ 4:1, իսկ հանդիպման վերջնամասում էլ թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, արդյունքում ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը` 5:2: ՀՊՏՀ թիմից գոլի հեղինակ դարձավ Արա Բաղդադյանը:

Այսօր՝ ապրիլի 10-ին կայացած մյուս հանդիպումը, որտեղ մրցում էին «Չարբախ» և «ՎՊՀ» թիմերը, ավարտվեց 3:1 հաշվով, օգուտ «Չարբախ»-ի ֆուտզալիստների:

Առաջնության ավարտից 3 տուր առաջ, մեր հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, պահպանելով 5 միավորի առավելությունը իր հետևորդթիմերից: Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. ՀՊՏՀ 15 13 1 1 119 58 40
2. Չարբախ 15 11 2 2 115 43 35
3. Գյումրի 15 6 3 6 136 97 21
4. ՎՊՀ 15 6 2 7 95 82 20