Հաղթարշավը շարունակվում է. Մեկ տարի առանց պարտության

  Հայաստանի ֆուտզալի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում փետրվարի 20-ին ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հյուրընկալեց «Մետալուրգ» ֆուտզալի թիմին: Խաղի մեկնարկային րոպենրից սկսած մեր թիմը ցույց տվեց բարձր  որակներ, և առաջին խաղակեսում՝ 8:3, իսկ 2-րդում 15:4 ընդհանուր հաշվով վստահ  հաղթանակ տարավ:

HPTH fut 01  Օրվա ռմբարկուն Գոռ Սարգսյանն էր, ում հարվածներից հետո 5 անգամ գնդակը հայտնվեց հակառակորդ թիմի դարպասւմ: Խաղի մյուս հետաքրքիր իրադարձությունը տեղի ունեցվ 2-րդ խաղակեսի սկզբնամասում: ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի խաղացող Խաչատորր Միքայելյանը խփեց այս առաջնության ընթացքում  ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի 100-րդ գոլը: Իսկ խաղավարտին այդ ցուցանիշը հասավ 104-ի: Այսպիսով 11 խաղերի արդյունքում մեր թիմը  31 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այսօրվա  խաղը նշանավորվեց ևս մեկ ուշագրավ իրադարձությունով: Մասնավորապես  այս հանդիպմանը տարած հաղթանակի արդյունքում արձանագրվեց, որ արդեն 1 տարի է,  ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը չի պարտվել տեղական խաղերում: Այս ժամանակաշրջանում անցկացրած 21 հանդիպումներում մեր թիմը տարել է 19 հաղթանակ և 2 խաղ ավարտել ոչ ոքի:

Հավելենք նաև, որ այսօր ՀՊՏՀ ֆուտզալի թիմի անդամ և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի խաղացող Հակոբ Դոքմանյանի ծննդյան օրն է, ում շնորհավորում ենք և մաղթում հաղթանակներ կյանքի բոլոր բնագավառներում:

doqmanyan