Հաղթարշավը շարունակվում է: «ՎՊՀ»:«ՀՊՏՀ» – 2:4

 

 

Հայաստանի ֆուտզալի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մարտի 6-ին Վանաձորի «Հայաստան» մարզահամալիրում մրցեցին ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականն ու Վանաձորի պետական համալսարանի թիմերը: Խաղի մեկնարկային լարվածությունն աշխատեց ի օգուտ վանաձորցիների, ովքեր առաջին խաղակեսի ավարատին առաջ անցան հաշվի մեջ: Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին հակառակորդւի դարպասը գրավեց ՀՊՏՀ թիի խաղացող Խաչատուր Միքայելյանը, սակայն մինչ գնդակը կուղղվեր դեպի դարպասը, հնչեց մրցավարի սուլիչը, և խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով՝ օգուտ վանաձորցիների:

futzal last tasksԳլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը խաղից առաջ վերջին ցուցումներն է տալիս իր սաներին:

2-րդ խաղակեսի սկզբից ՀՊՏՀ ֆուտզալի թիմի ֆուտբոլիստները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և 4 գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը: 2 գոլի հեղինակ դարձավ Հակոբ Ուզունյանը, և մեկական անգամ աչքի ընկան Հակոբ Դոքմանյանն ու Արա Բաղդադյանը: ՎՊՀ ֆուտզալի թիմը խաղավարտին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անելու հնարավորություն մեր տղաները չտվեցին:

Այսպիսով, առաջնության առաջին փուլի արդյունքներով, մեր հավաքականը արձանագրեց փայլուն արդյունք, 12 խաղում արձանագրելով 11 հաղթանակ, 1 ոչ-ոքի, և չպարտվելով ոչ մի խաղում, 34 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այս փուլի ավարտից հետո, մրցաշարային աղյուսակի առաջատար 4 ակումբները կանցկացնեն մրցութային ևս մեկ շրջան, որի արդյունքների հանրագումարով էլ կվորոշվի Հայաստանի Ֆուտզալի չեմպիոնը:

Հաջողություն և հաղթանակներ ենք մաղթում մեր թիմին եզրափակիչ մրցաշրջանում: