Հարգանքի տուրք քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

    Քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ազդարարեց Երևանի՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, որտեղ Ուսանողական խորհրդի և ՀԵՀ-ի համատեղ ջանքներով տեղադրված, քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի շուրջ իրականացված հիշատակի միջոցառումով հարյուրավոր երիտասարդներ դիմավորեցին ապրիլի 2-ի օրամուտը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը և այլք:

29852557_1619616308087274_7878911_n

       ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երիտասարդների կողմից իրականացվող այսպիսի միջոցառումները վկայում են այն մասին, որ մենք քառօրյա պատերազմից իրոք դասեր ենք քաղել և շատ բան ենք փոխել բանակաշինության գործում: «Բոլորս պետք է տեղավորվենք ազգ-բանակ համատեքստում՝ ընդունելով դա որպես ապրելակերպ, և ոչ թե որպես պարտականություն»:

29855204_1619616304753941_1452760632_n

       «Միշտ հիշել ու նորովի արժևորել հայրենիքի խաղաղ երկնքի համար իրենց կյանքով վճարած հերոս տղաներին. սա նվազագույնն է, որ կարող ենք անել: Մենք էլ քաղաքացիական կյանքում ենք պարտավոր լինել հայրենիքի զինվորը` գիտակցելով, որ այսօր առաջնայինը հենց անվտանգության խնդիրն է»,- մեզ հետ զրույցում նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը:

29852856_1619616354753936_316695431_n

   Հավաքվածները միաբերան հնչեցրին  ՀՀ օրհներգը, ծաղիկներ խոնարհեցին հուշաքարին: Երիտասարդների կողմից կազմակերպվեց մոմավառություն, ապա հոգևոր այրերի առաջնորդությամբ նաև ոգեկոչման արարողություն, որն ուղեկցվեց միասնական աղոթքով։