Հուշամեդալներ և պատվոգրեր՝ Առաջին ուսանողական ալիքի նվիրյալներին

   Ինչպես ամեն գործում, Առաջին ուսանողական ալիքի ստեղծման և կայացման դժվարին ճանապարհին նույնպես հանդիպեցին նվիրյալներ, ում ամենօրյա անտրտունջ աշխատանքի շնորհիվ բոլոր խոչընդոտները հաղթահարելի դարձան: Առանց նրանց պատկերացնել Առաջին ուսանողական ալիքի ստեղծումը, ներկան և ապագան պարզապես անհնար է։ Ի նշան շնորհակալության՝ տոնական միջոցառման ընթացքում Առաջին ուսանողական  ալիքի ստեղծման գործում նշանակալի ավանդ ունենալու համար Ուսանողական խորհրդի նախագահության որոշմամբ  Ուսանողական խորհրդի ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն, ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախկին նախագահ Սերգեյ Խառատյանը և Առաջին Ուսանողական ալիքի նախկին տնօրեն Հայկ Բեջանյանը:

9

   Առաջին ուսանողական ալիքի կայացման գործում ներդրած մեծ ավանդի, անձնվեր աշխատանքի և իրականացվող ծրագրերին մշտապես աջակցելու համար հատուկ շնորհակալագրի արժանացան նաև Առաջին ուսանողական ալիքի ավագ սերունդը ներկայացնող  մի քանի ուսանող-աշխատակիցներ: