ՀՊՏՀ 158 ուսանողներ արժանացան ուսման վարձի փոխհատուցման ՀԵՀ-ի կողմից

   Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր` մարտի 20-ին, կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակային մրցույթի հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
29432598_1946879425642596_6264878123897061376_n
     2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած և ծրագրի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցման արժանացած ավելի քան 900 ուսանողներից 158-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից են: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանից և ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանից հավաստագրերն ընդունեց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:
29468411_1946879415642597_3132781370842021888_o
«ՀԵՀ-ի կողմից իրկանացվող բազմաթիվ կրթաթոշակային ծրագրերում այս մեկն իր ուրույն տեղն ունի արդեն 2 տարի շարունակ, քանի որ խաղաղ բացվող ամեն օրվա համար հենց այս տղաներին ենք պարտական: Ուսանողական խորհրդի համար մեծ պատիվ է կապող օղակ հանդիսանալ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների և նրանց կատարած գործը գնահատող կառւյցի միջև»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննես Հարությունյանը: