Մեկ քայլ մինչև չեմպիոնություն. «ՀՊՏՀ»:«ՎՊՀ» – 4:0

Հայաստանի ֆուտզալի 2015/2016 առջնության եզրափակիչ փուլի 4-րդ տուրի շրջանակներում, այսօր` ապրիլի 17-ին ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հյուրընկալվեց Վանաձորի «ՎՊՀ» ֆուտզալի թիմին: Չնայած խաղի մեկնարկային լարվածությանը, այնուհանդերձ մեր տղաները աչքի ընկան բարձրակարգ խաղով և վստահ հաղթանակ տարան: Առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Հակոբ Ուզունյանը: 2-րդ խաղակեսում մեր տղաները ավելացրեցին ճնշումը և ևս 3 գոլ խփեցին: Գոլի հեղինակ դարձան Նարեկ Դավթյանը, Կարեն Անդրեասյանը և Հակոբ Դոքմանյանը: Մեր թիմը վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով, և լուրջ հնարավորություն ստացավ  պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար:

Այսօր՝ ապրիլի 17-ին կայացած մյուս հանդիպումը, որտեղ մրցում էին «Չարբախ» և «Գյումրի» թիմերը, ավարտվեց 5:11 հաշվով, օգուտ «Չարբախ»-ի ֆուտզալիստների:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ, մեր հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, պահպանելով 5 միավորի առավելությունը իր հետևորդթիմերից: Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

N ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. ՀՊՏՀ 16 14 1 1 123 58 43
2. Չարբախ 16 12 2 2 126 48 38
3. Գյումրի 16 6 3 7 141 108 21
4. ՎՊՀ 16 6 2 8 99 82 20

Այսպիսով, Հայաստանի ֆոտզալի առաջնության ավարտին մնացել է 2 տուր, իսկ առաջնության կրկնակի չեմպիոն հռչակվելու համար մեր թիմին պակասում է ընդամենը մեկ հաղթանակ` առաջիկա 2 տուրում: Հաջողություն և չեմպիոնական հաղթանակ ենք մաղթում մեր տղաներին: