«Չարբախ»-«ՀՊՏՀ» 2-4 : Չեմպիոնը ընդունեց մարտահրավերը

Հայաստանի ֆուտզալի 2016-2017 առաջնությանը իր գեղեցիկ ելույթներն է շարունակում Հայաստանի կրկնակի չեմպիոն «ՀՊՏՀ» թիմը: Հոկտեմբերի 30-ին կայացած  5-րդ տուրը մեր թիմի համար առանձնացավ դրամատիկ ու գեղեցիկ հաղթանակով: Տուրի կենտրոնական «Չարբախ»-«ՀՊՏՀ» դիմակայությունը թերևս նախորդ մրցաշրջանի ամենալարված հանդիպումների տրամաբանական շարունակությունն էր և պատասխանը էր բազմաթիվ հարցերի:

Հոկտեմբերի 30-ին Միկա մարզահամալիրում կայացած խաղը առանձնահատուկ լարվածություն ու գեղեցկություն ուներ: Առաջին խաղակեսի արդյունքներով 2:1 հաշվով առջևում էին Չարբախի ֆուտզալիստները, սակայն մեր տղաները երկրորդ խաղակեսում կարողացան փոխել խաղի հավասարակշռությունը, և հակառակորդի դարպասը ուղարկել 3 անպատասխան գնդակ: Նախ խաղի հաշիվը հավասարեցրեց Դավիթ Գրիգորյանը, այնուհետև Հակոբ Դոքմանյանի 2 գոլերի շնորհիվմեր մեր տղաները խաղն ավարտեցին գեղեցիկ հաղթանակով՝ 2:4 հաշվով: Այս խաղում մեր թիմը դրսևորեց չեմպիոնին վայել կամք և պրոֆեսիոնալիզմ, ընդունելով այս տարվա չեմպիոնության համար մղվող պայքարի մարտահրավերը: