Ստորագրվեց համագործակցության հուշագիր «Brainy» ուսումնական կենտրոնի հետ

   ՀՊՏՀ ՈՒԽ Արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր` մարտի 29-ին, Ուսանողական խորհրդի և «Brainy» ուսումնական կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

29663555_1618294528262129_1165697667_n

   Նախատեսվում է սկիզբ դնել սերտ  համագործակցությանը ՈՒԽ Արտաքին կապերի հանձնաժողովի կազմում գործող «English club»-ի գործունեության շրջանակներում` համալսարանում հյուրընկալելով նաև կենտրոնի բարձրակարգ մասնագետներին, կազմակերպելով համատեղ դասընթացներ, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր և այլն:

29665682_1618294618262120_489650555_n

   Համագործակցության մեկնարկն ազադարարվեց հենց այսօր, քանի որ հուշագրի ստորագրմանը հաջորդեց ուսանողների համար կազմակերպված հետաքրքիր խաղ-քննարկումը` անգլերենի խոսակցական մակարդակը բարելավելու նպատակով: Ուսանողները տեղում մանրամասն ծանոթացան ուսումնական կենտրոնի աշխատելաոճին, առաջարկվող ծառայություններին, դասընթացներին գրանցվելու կարգին և պայմաններին: