«LEVEL-UP» տնտեսագիտական գիտաժողով. հայտերի ըդունումը սկսված է

   Ս.թ. մայիսի 25-27-ը ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպում է  «LEVEL-UP» տնտեսագիտական երրորդ գիտաժողովը՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հարյուրամյա հեռանկարը» խորագրով, որին կարող են մասնակցել տնտեսագիտական մասնագիտություն ունեցող   ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից  և Սփյուռքից: Գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 1-ը ներառյալ asuestudentcouncil@gmail.com էլ. հասցեին ուղարկել գիտական հոդված, որը համապատասխանում է ոչ միայն գիտաժողովի խորագրին, այլև հետևյալ բաժիններից որևէ մեկին.

  1. «ՀՀ տնտեսությունը և համաշխարհային տնտեսական մարտահրավերները»,
  2. «ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման ուղղությունները»,
  3. «ՀՀ  ներքին  տնտեսական միջավայրում առկա հիմնախնդիրները»

    Հոդվածին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

   ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.  գիտաժողովին Ձեր մասնակցությունը  հաստատելու համար անհրաժեշտ է   մինչև  ս.թ. ապրիլի 25-ը այցելել հետևյալ հղումով և լրացնել գրանցման էլեկտրոնային ձևաթուղթը: Չեն դիտարկվելու այն դիմորդների հոդվածները, ովքեր չեն լրացրել գրանցման հայտադիմումը, սակայն  էլ. հասցեին ուղարկել են հոդվածը: Գիտաժողովին մասնակցելու հնարավորություն կտրվի  այն դիմորդներին, որոնց հոդվածները կհամապատասխանեն ներկայացված բոլոր պահանջներին և մասնագիտական հանձնաժողովի կողմից կարժանանան դրական գրախոսության: Նախատեսվում է նաև նախքան գիտաժողովը հրատարակել նյութերի ժողովածու, որը գիտաժողովի մեկնարկին հասանելի կլինի բոլոր մասնակիցներին:

   Հարցերի կամ մանրամասների համար դիմել ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդ (Երևան, Նալբանդյան 128),

Հեռ՝ 098 90 61 54,

էլ. հասցե: asuestudentcouncil@gmail.com: