“Progress”-ը շարունակվում է….

Վերջին ամիսներին ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային նոր զարգացումները և երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը նոր մարտահրավերներ և հնարավորություններ են առաջադրում մասնավոր հատվածի զարգացմանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնում է բիզնես գաղափարների գեներացման «Progress» ծրագիրը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես շուկայում արդեն գործող ընկերություններ, այնպես էլ “Startup” գաղափարներ ունեցող անձինք: Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ տրամադրել խորհրդատվություն և ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ բիզնեսի զարգացման կամ “Startup” նախագծի մշակման աշխատանքներին: Համատեղ մշակված կամ կատարելագործված ծրագրերը ներկայացվելու են ՀՀ կառավարության համապատասխան ստորաբաժանումներին՝ հարկային կամ մաքսային արտոնությունների, ֆինանսական օժանդակության, բիզնես վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման կամ այլ տեսակի աջակցություն ստանալու նպատակով:
Գործող բիզնեսները ծրագրին դիմելու համար կարող են անցնել հետևյալ հղումով և լրացնել մասնակցության հայտը.

https://goo.gl/6UGYjL:

“Startup” գաղափարներ ունեցող անձիք կարող են դիմել` անցնելով հետևյալ հղումով.

https://goo.gl/92aPqA:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մարտի 15-ն է:

Հավելենք, որ առաջիկա ամիսներին տեղի են ունենալու նաև “Progress” խորագիրը կրող բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք անմիջականորեն կապ ունեն բիզնեսի հետ:

Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդ կամ զանգահարել 096191717, 077666672 հեռախոսահամարներով:

Մեկնարկը տրված է, այժմ արդյունքների ժամանակն է…