Ուսումնագիտական

   «Ուսումնագիտական» հանձնաժողովը ստեղծվել է ուսանողի առօրյան գիտական, ուսումնական ուղղվածությամբ առավել հետաքրքիր դարձնելու համար: Հանձնաժողովի անդամների ջանքերով կազմակերպվել և անցկացվել են ակտուալ թեմաներ շոշափող կոնֆերանսներ ու բանավեճեր, սոցհարցումներ, հետաքրքիր ու ինտելեկտուալ խաղեր, ներբուհական օլիմպիադաներ, որոնք տեղի են ունենում մի քանի փուլերով և միայն վերջին փուլում հաղթող ուսանողները պարգևատրվում են նյութական և թանկարժեք նվերներով: Այս հանձնաժողովի կողմից տարվա ընթացքում կազմակերպվում են նաև միջբուհական ուսանողական աշխատաժողովներ, ինչպիսիք են «STAR», «SMART», «Compass», «Progress», «Success» աշխատաժողովները, ինչպես նաև «InHead», «Level up» և «Level up 2» միջազգային տնտեսագիտական գիտաժողովները, որոնց ներկայացված հոդվածներից լավագույններով յուրաքանչյուր տարի թողարկվում է նաև գիտական հոդվածների ժողովածու:

2017թ-ից հանձնաժողովի նախագահը Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Ոսկանյանն է: