Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների

  ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ՈՒսանողական խորհուրդը իր ակտիվ գործունեությամբ և իր դերակատարմամբ ՈՒսանողական խորհրդի ձևավորման առաջին օրերից սկսած` ձեռնամուխ է եղել կազմակերպել տարբեր միջոցառումներ` ապահովելով ուսանողների ազատ ժամանցը, որին նպաստել են բազմապիսի մրցույթները, միջոցառումները, արշավները:

        ՈՒսանողության ինտելեկտուալ հոծ զանգվածի պահանջները բավարարում է` անցկացնելով բանավեճեր, սոցիալական հարցումներ, ինտելեկտուալ տարբեր խաղեր, բազմաթիվ ճանաչողական արշավներ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրերը: Մասնակցում է արդեն ավանդական դարձած միջոցառումների, ինչպիսիք են` «Ալո′, փնտրում ենք տաղանդներ», «Ոսկե աշուն», «ՈՒսանողական գարուն», «Ուսանողական ամառ» մրցույթ-փառատոններին ` ներկայացնելով ֆակուլտետի տաղանդավոր ուսանողներին, ովքեր մրցում են երգ, պար, ասմունք, հումոր անվանակարգերում: Հավատարիմ մնալով իր կոչմանը` ուսանողական խորհուրդը պաշտպանում է ուսանողի շահերը, պարբերաբար կազմակերպում է ուսանողների հանդիպումը Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի դեկանի հետ: Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը սպորտային խաղերի շարքում անցկացրել է շախմատի, վոլեյբոլի մրցաշարեր` հաղթողներին պարգևատրելով պատվոգրերով և մրցանակներով:

      Ֆակուլտետի ուսանողական խորհուրդի նախագահն է Գոռ Մելիք-Սահակյանը: