Ֆինանսական ֆակուլտետ

    Ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը սկսել է ծավալել իր ակտիվ աշխատանքային գործունեությունը սկսած այն պահից, ինչ հիմնադրվել է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը: Ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը իր ակտիվությամբ ու հզորությամբ նպաստել և օգնել է ուսանողական խորհրդի վերելքին: Կարող ենք հպարտությամբ ասել, որ հիմնադրման սկզբից ևեթ իր ակտիվ գործունեությամբ, կազմակերպած միջոցառումներով և ավանդական դարձաց միջոցառումներին ունեցած մասնկացությամբ` ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը միշտ եղել է առաջնային դիրքերում: 2010 թվականի օգոստոսի 16-21 ընկած ժամանակահատվածում Դիլիջանի ՀՊՏՀ  մարզաառողջարանային ճամբարում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Ուսանողական ամառ 2010» մրցույթ-փառատոնի շրջանակներում  Ֆինանսական ֆակուլտետի ջոկատը, որը կրում էր հայ ազգի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի անունը, մասնակցեց սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցույթների և զբաղեցրեց մրցանակային տեղեր:  2010թ սեպտեմբերի 1-ին ֆինանսական ֆակուլտետը կազմակերպվածությամբ դիմավորեց և ընդունեց ֆակուլտետի առաջին կուրսեցիներին, որից հետո սկսվեց առաջին կուրսեցիների անդամագրությունը ուսանողական խորհուրդ: Այժմ կարող ենք ուրախությամբ փաստել, որ առաջին կուրսի ուսանողներոը, որոնք արդեն համալրել են ուսանողական խորհրդի շարքերը, մեծ ակտիվություն են ցուցաբերում ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնած ցանկացած միջոցառմանը: Վերջերս տեղի ունեցած` «Ալո′, փնտրում ենք տաղանդներ» խորագրով մրցույթ-փառատոնումում, որին մասնակցում էին բացառապես ՀՊՏՀ առաջին և երկրորդ կուրսի շնորհալի ուսանողները,  ֆինանսական ֆակուլտետը փայլուն մասնակցություն ունեցավ` «Լավագույն ասմունք» և «Լավագույն պար» անվանակարգերում զբաղեցնելով առաջին տեղը: Ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպում է ուսանողների պարբերաբար այցելությունները տարբեր մշակութային կենտրոններ` թատրոններ, թանգարաններ, պատկերասրահներ, որը մեծացնում է ուսանողների հետաքրքրությունը  մշակույթի, արվեստի հանդեպ: Դեկտեմբերի 17-ին նախատեսվում է անցկացնել ժամանակակից երաժշտական ռիթմերով լի մի մեծ երաժշտական համերգ-միջոցառում: Ինչպես նաև դեկտեմբեր ամսվա մեջ ֆինանսական ֆակուլտետում  կանցկացվի և «Կարմիր, թե սև»(MAFIA)  և «Слабое звено» ինտելեկտուալ խաղերը:Ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհուրդի կողմից յուրաքանչյուր ամիս ֆակուլտետի ՈՒԽ-ի անդամներից լավագույն երկուսին, ովքեր տվյալ ամսում ակտիվ մասնակցել են ՈՒԽ-ի աշխատանքներին, նախաձեռնել են միջոցառումներ և ունեցել են հաղթանակներ տարբեր մրցույթներում,   տրվում է տվյալ ամսվա «Լավագուն ուսխորհրդական» նոմինացիան:

Ֆինանսական ֆալուլտետի ուսանողական խորհրդի նախագահն է Ռոզա Գրիգորյանը: