Մեր նվաճումները

8 խաղ, 8 հաղթանակ և 80 գոլ

   Հայաստանի ֆուտզալի առաջնությունում իր փայլուն ելույթներն է շարունակում ՀՊՏՀ Ֆուտզալի հավաքականը: Մեր թիմը, որը նաև Հայաստանի ֆուտզալի գործող չեմպիոնն է,  մրցութային 9-րդ տուրից առաջ արձանագրել է բաձարձակ արդյունք: Առաջնության ողջ ընթացքում մեր թիմը անցկացրել է 8 խաղ, տարել 8 հաղթանակ և խփել 80 գոլ: Արդյունքում իր արխիվում գրանցելով 24 միավոր մեր թիմը միանձնյա գլխավորում է մրցաշարային…

Հաղթական խաղով տրվեց մրցաշրջանի մեկնարկը

Հունվարի 23-ին  ձմեռային ընդմիջումից հետո վերսկսվեց Հայաստանի ֆուտզալի առաջնության հանդիպումները: 8-րդ տուրի շրջանակներում հունվարի 24-ին ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հյուրընկալվեց «Արթիկ»  ֆուտզալի թիմին: Խաղն անցավ բավականին լարված և թեժ պայքարում, սակայն մեր տղաների դրսևորած նվիրվածության և բարձր խաղամակարդակի շնորհիվ հնարավոր եղավ հաղթել մրցակցին 12:8 հաշվով: «Մեզ համար կարևոր է այս մրցաշրջանը հաղթանակով սկսելը, սակայն առջևում դեռ…

Հաղթարշավը շարունակվում է. «Չարբախ» : «ՀՊՏՀ» – 2:5

 Նոյեմբերի 29-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության հերթական հանդիպումը, որտեղ ՀՀ գործող չեմպիոն ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հյուրընկալվեց առաջնության հիմնական ֆավորիտներից մեկին՝  «Չարբախ» ֆոտզալի թիմին: Վերջինիս կազմում հանդես են գալիս հիմնականում Հայաստանի ֆւտզալի հավաքականի և նախորդ առաջնության մասնակից թիմերի առավել ուժեղ ֆոտբոլիստները: Մրցող 2 թիմերն էլ նախորդ 2 հանդիպումներում տարել էին վստահ հաղթանակ և  6-ական միվորով…

Ս. Խառատյանը պարգևատրվել է ԱԺ հուշամեդալով

Նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովում կայացավ հանդիսավոր ընդունելություն և պարգևատրման արարողություն: Ազգային ժոովի նախագահ Գալուստ Սահակյանի հրամանագրով, ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը պարգևատրվեց Ազգային ժողովի նախագահի հուշամեդալնով  և վկայականով: Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների եւ երիտասարդության հետ տարվող աշխատանքների ղեկավարնե էլ արժանացան  Ազգային ժողովի նախագահի հուշամեդալների եւ շնորհակալագրերի, ինչպես նաեւ…

Կայացավ պարգևատրման արարողությունը

Նոյեմբերի 14-ին «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի 2014/2015 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ինչպես արդեն գիտենք, ֆուտզալի առաջնության այս մրցաշրջանում իր մուտքը հաղթանակով եզրափակեց ՀՊՏՀ ֆուտզալի ավաքականը և նվճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Հանդիսավոր արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ով բարձր գնահատեց համալսարանի դերը թիմի…

Մեր ուսանողը դարձել է աշխարհի չեմպիոն

Հոկտեմբերի 24-25-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացավ մաս-ռեստլինգ մարզաձևի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին մարզիկներ աշխարհի 10 երկրներից: Առաջնության 70 կգ քաշային կարգում հաղթելով նախորդ տարվա աշխարհի փոխչեմպիոն Միխայիլ Կովալիկին, աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ՀՊՏՀ մարքեթինգի և  բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա ուսուցման 4-րդ կուրսի ուսանող Կարեն Մարտիրոսյանը Կարեն Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչմանն է արժանացել հաղթելով նախորդ…

ՀՊՏՀ Ուսխորհուրդը Եվրոպայի առաջնության կազմակեպիչ

Հոկտեմբերի 6-11-ը  Երևանում կկայանա շախմատի   համալսարանական թիմերի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը, որի կազմակերպիչներից մեկը ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն է: «Վերջին տարիներին մեր գործունեության շրջանակները բավականին ընդլայնվել են, իրենց մեջ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, որոնք հնարավորություն են տալիս ինչպես նախաձեռնել և պատշաճ կերպով կազմակերպել  միջբուհական և համապետական նշանակության միջոցառումներ, այնպես էլ իրագործել միջազգային մասշտաբի ծրագրեր: Այս տեսանկյունից մեզ համար մեծ…

Ստորագրվեց համոգործակցության հուշագիր

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը,  նպատակ ունենալով ամրապնդել ուսանող-գործատու կապը, շարունակում է կապեր հաստատել տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների հետ: Այս նախաձեռնության շրջանակներում հոկտեմբերի 1-ին ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի և «Լոռե» ընկերությունների խմբի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը և  «Լոռե» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Արամ Սարոյանը: Համաձայնագրի շրջանակներում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան իրենց…

Ամենադիպուկը մեր հրաձիգներն էին

Երևանում՝ դոսաֆի հրաձգության հանրապետական ակումբում, սեպտեմբերի 27-ին անցկացվեցին ՀՀ հանրապետական ուսանողական մարզական 16-րդ խաղերի ծրագրով հրաձգության թիմային–անհատական մրցումները, որին մասնակցում էին  հայաստանյան  6 ԲՈՒՀ-երի պատվիրակներ: Ըստ մրցաշարի կանոնակարգի յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 3 մարզիկ՝ 2 հրաձիգ ու մեկ հրաձգուհի: Մրցույթի արդյունքներով,  թիմային պայքարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց ՀՊՏՀ թիմը՝  Տիգրան Գասպարյան, Տիգրան Եգանյան և Էլմիրա Կարապետյան…

Հանդիսավորությամբ բացվեց ՀՊՏՀ հրաձգարանը

   Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան հյուրընկալվեց ՀՀ ՊՆ նախարար Սերյան Օհանյանը: Ներկա էր  նաև  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և այլ հյուրեր: Նախ կայացավ   ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ստեղծված հրաձգարանի բացման պաշտոնական արարողությունը: ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ խառատյանը հյուրերին ներկայացրեց հրաձգարանի կառուցվածքը և նյութատեխնիկական հնարավորությունները, որին հաջորդեց հրաձգարանի պաշտոնական փորձարկումը:   Թիրախն…