Միջոցառումներ

“Progress”-ը շարունակվում է….

Վերջին ամիսներին ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային նոր զարգացումները և երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը նոր մարտահրավերներ և հնարավորություններ են առաջադրում մասնավոր հատվածի զարգացմանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնում է բիզնես գաղափարների գեներացման «Progress» ծրագիրը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես շուկայում արդեն գործող ընկերություններ, այնպես էլ “Startup”…

«Ուսանողական աշուն 2016» մարզամշակութային փառատոն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացավ «Ուսանողական աշուն 2016» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ԱԻ և Ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, պրոֆեսորա-դասախոսական համակազմի ներկայացուցիչներ և բազմաթիվ ուսանողներ: Սպորտային քայլերթի հնչյունների ներքո հանդիսավորությամբ մարզադահլիճ մտան բուհի 6 ֆակուլտետները…

ՀՊՏՀ Ոսանողական խորհուրդը Արցախում էր

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը եզրափակեց հոկտեմբերի 1-2-ին ԼՂՀ կատարած այցելությամբ: ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ իրականացված «Անկախությունն սկսվում է առաջնագծից» ծրագրի շրջանակներում Տնտեսագիտական համալսարանի 50 ուսանողներ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան մեկնեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտունու շրջանում տեղակայված պաշտպանական շրջան: «Այս ծրագր կարևոր առանձնահատկություններից մեկը հանդիսանում էր այն հանգամանքը,…

Ուսխորհուրդը Անկախության տոնը դիմավորեց Եռաբլուրում

Այս տարի Անկախության օրը յուրովի դիմավորեցին ՀՊՏՀ շուրջ 100 ուսանողներ, ովքեր Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում: Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս միջոցառման շրջանակներում,  Եռաբլուրում միախմբված ուսանողները նախ ծաղկեպսակներ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ էլ կատարվեց սուրբ աղոթք: Ընթերցվեց Հայաստանի…

Բացվեց մերօրյա հերոսների անվան լսարան

ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ ապրիլյան Քառօրյա պատերազմում զոհված հերոսների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ միասին իրականացրեց անվանակոչված լսարանի հանդիսավոր բացումը: Ուսանողական խորհրդի նախագահ Ս. Խառատյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ լսարանին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի…

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

 Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ վաղ առավոտից ՀՊՏՀ բակը մարդաշատ էր: Հնչում էր տոնական երաժշտություն ծանոթները ողջունում էին միմյանց իսկ համասաանի նորեկներն էլ շփոթված շրջում էին հայացքներ, փորձելով ծանոթանալ իրենց համալսրանին:  Տոնական օրվա կապակցությամբ բուհի բակում կազմակերպվել էր առաջին կուրսեցիներին դիմավորելու՝ արդեն ավանդույթ դարձած տոնական միջոցառումը:   Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ…

ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը հյուրընկալվեց Դիլիջանում

Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում օգոստոսի 13-ից 19-ին տեղի է ունենում «Ուսանողական ամառ 2016» մարզամշակութային փառատոնը` կազմակերպված ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Այսօր` օգոստոսի 17-ին, փառատոնը հյուրընկալեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս ռեկտոր Կորյուն Աթոյանի,ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի և պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի հետ շրջեց մարզաառողջարանի տարածքում` ծանոթանալով ճամբարական առօրյային: Այս օրերի ընթացքում Տնտեսագիտան համալսարանի…

Հուշաքար՝ նվիրված մերօրյա հերոսների հիշատակին

  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ  Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու տարածքում մայիսի 31-ին կայացավ    քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքարի բացում:   Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի…

Սեմինար՝ Ինչպես սկսել հաջողակ բիզնես

Այսօր՝ մայիսի 10-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինար «Ինչպես սկսել հաջողակ բիզնես» խորագրով, որը վարեցին Linz Optic ընկերության աշխատակիցները: Linz Optic-ը հստակ օպտիկայի առաջատար ZEISS գերմանական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և բավականին լավ դիրք է գրավում հայաստանյան շուկայում մասնագիտացված ակնոցների և ակնոցային ոսպնյակների ոլորտում: Սեմինարի ընթացքում ընկերության տնօրեն Սոնա Սամսոնյանը խոսեց բիզնեսի և,…

«Լավագույն ֆակուլտետ»-ը հաշվապահականն է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ապրիլի 29-ին կայացավ «Ուսանողական գարուն 2016» մրցույթ-փառատոնի վոլեյբոլի մրցույթի եզրափակիչ հանդիպումներն ու փակման հանդիսավոր արարողությունը: Վոլեյբոլի աղջիկների առաջնությունում նախ գեղեցիկ հաղթանակով 3-րդ պատվավոր հորիզոնականը նվաճեց ֆինանսական ֆակուլտետը, իսկ 1-ին տեղի համար մրցավեճում առավել ուժեղ գտնվեցին հաշվապահները, և վստահ հաղթանակ տանելով Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիմի նկատմամբ նվաճեցին 1-ին հորիզոնականը: Առավել…