Նորություններ

ՀՊՏՀ ուսանողը՝ համաժողովի մասնակից  

   Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի (Ռուսաստանի Դաշնություն)` Վոլգայի տարածաշրջանի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության ակադեմիան հուլիսի 2-ից 8-ը հյուրընկալել է երկրագնդի ամենատարբեր անկյունների սպորտային լավագույն կամավորների առաջին համաժողովը, որն իրականացվում է Միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի հովանու ներքո: Թեև համաժողովի գաղափարը ծնվել է դեռ 2012թ-ին Կազանի կամավորական շարժման ակտիվիստ Տիմուր Տուֆեթուլովի կողմից, այնուամենայնիվ, այս ձևաչափով համաժողովն…

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

     Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր՝ հուլիսի 1-ին, կայացավ Ուսանողական խորհրդի կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող Ընդհանուր ժողովի ամփոփիչ նիստը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, բուհի պրոռեկտորները, պրոֆեսորա-դասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ, Ընդհանուր ժողովի պատվիրակներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր: Նիստը վարում էր ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Աբրամ Բախչագուլյանը:      Օրակարգում ներառված…

Ս. Խառատյանի ուղերձը Ուսանողության օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր մենք նշում ենք Ուսանողների և երիտասարդների  օրը: Մենք բոլորս սրտի թրթիռով ու քրտնաջան աշխատանքով պայքարել ենք ուսանողի կոչմանն արժանանալու համար, և այսօր, երբ իրականացել է մեր երազանքը, մնում է միայն նույն նվիրումով շարունակել աշխատանքը` հանուն լավագույն ուսանողական տարիներ ունենալու: Քանզի իզուր չէ ասված, որ ուսանողական տարիները մեր…

Կայացավ «Success» միջբուհական ուսանողական աշխատաժողովը

   Մարտի 25-ին և 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կազմակերպած «SUCCESS» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը: Այն իրականացվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ: «Ձեր հաջողությունը մեր նպատակն է» կարգախոսը կրող աշխատաժողովին մասնակցում էին հայաստանյան 7 բուհերի շուրջ 100 ուսանողներ։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն…

Հարգանքի տուրք՝ ի հիշատակ կին ազատամարտիկների

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի անդամները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ այսօր՝ մարտի 9-ին այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու առյուծ հայուհիների՝ զոհված կին ազատամարտիկների շիրիմներին: Ձևավորված ավանդույթի համաձայն ուսանողները ծաղկեպսակ դրեցին կին ազատամարտիկների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցեցին՝ հպարտությամբ ու խոնարհումով ևս մեկ անգամ վերհիշելով նրանց անգնահատելի սխրանքը: Մեզ հետ ունեցած զրույցում Ուսանողական…

Ս. Խառատյանը՝ Ուսանողական լավագույն ղեկավար

Փետրվարի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման ընթացքում մի շարք անվանակարգերում Հայկյան մրցանակների արժանացան 2016 թվականին ակտիվ գործունեության ծավալած երիտասարդական լավագույն կառույցներն ու ինքնատիպ նախագծերը, ինչպես նաև հատուկ մրցանակներ շնորհվեցին քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ»…

“Progress”-ը շարունակվում է….

Վերջին ամիսներին ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային նոր զարգացումները և երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը նոր մարտահրավերներ և հնարավորություններ են առաջադրում մասնավոր հատվածի զարգացմանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնում է բիզնես գաղափարների գեներացման «Progress» ծրագիրը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես շուկայում արդեն գործող ընկերություններ, այնպես էլ “Startup”…

«Ուսանողական աշուն 2016» մարզամշակութային փառատոն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացավ «Ուսանողական աշուն 2016» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ԱԻ և Ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, պրոֆեսորա-դասախոսական համակազմի ներկայացուցիչներ և բազմաթիվ ուսանողներ: Սպորտային քայլերթի հնչյունների ներքո հանդիսավորությամբ մարզադահլիճ մտան բուհի 6 ֆակուլտետները…

«Չարբախ»-«ՀՊՏՀ» 2-4 : Չեմպիոնը ընդունեց մարտահրավերը

Հայաստանի ֆուտզալի 2016-2017 առաջնությանը իր գեղեցիկ ելույթներն է շարունակում Հայաստանի կրկնակի չեմպիոն «ՀՊՏՀ» թիմը: Հոկտեմբերի 30-ին կայացած  5-րդ տուրը մեր թիմի համար առանձնացավ դրամատիկ ու գեղեցիկ հաղթանակով: Տուրի կենտրոնական «Չարբախ»-«ՀՊՏՀ» դիմակայությունը թերևս նախորդ մրցաշրջանի ամենալարված հանդիպումների տրամաբանական շարունակությունն էր և պատասխանը էր բազմաթիվ հարցերի: Հոկտեմբերի 30-ին Միկա մարզահամալիրում կայացած խաղը առանձնահատուկ լարվածություն ու գեղեցկություն ուներ: Առաջին խաղակեսի…

Ուսանողներն այցելեցին հրթիռահրետանային բրիգադ

ՀՊՏՀ ուսաղնողական խորհրդի «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, բուհի մի խումբ ուսանողներ հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ այցելեցին ՊՆ հրթիռահրետանային բրիգադ: Այցելության շրջանակներում ուսանողները ծանոթացան զորամասի կառուցվածքին, զինվորների առօրյային, անգամ հայկական բանակի ռազմական տեխնիկայի նորագույն զինատեսակներին: Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաև փոքրիկ տոնական համերգ, որի ընթացքում ազգային, հայրենասիրական երգ ու պարով ուսանողները ողջունեցին զորամասում…